UFC-ի աստղ Քոնոր Մակգրեգորին դատարանը մեղավոր է ճանաչվել Նիկիտա Հենդի բռնաբարության մեջ։ Իռլանդացին չի ընդունել իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
Մակգրեգորը շարունակում է պնդել, որ իր և Հանդի միջև սեռական հարաբերությունները եղել են միայն փոխադրաձ համաձայնությամբ։ Իռլանդացին դավաճանության համար նա ներողություն է խնդրել իր կողակցից, սակայն չի ընդունել բռնաբարության մեղադրանքը։
«Վեց տարի առաջ ես չպետք է պատասխանեի նրա զանգերին։ Ես պետք է ամեն ինչ դադարեցնեի։ Ես չպետք է խաբեի այն կնոջը, ում սիրում եմ աշխարհում ամեն ինչից առավել,-» ասել է իռլանդացին։
Հարկ է նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում առնվազն չորս կանայք նույնպես բռնաբարության մեղադրանքներ են ներկայացրել Մակգրեգորի դեմ, սակայն դատախազներն ու ոստիկանությունը մինչ այժմ մերժել են նրանց պնդումները։
Հիշեցնենք, որ Նիկիտա Հանդը մեղադրել է Քոնոր Մակգրեգորին ֆիզիկական և սեռական ոտնձգությունների մեջ 2018 թվականին Դուբլինի հյուրանոցներից մեկի պենտհաուսում Սուրբծննդյան երեկույթի ժամանակ: Անցյալ ուրբաթ երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել իռլանդացի մարտիկին: Մակգրեգորից կպահանջվի Հենդին վճարել 210 հազար ֆունտ ստերլինգ՝ որպես վնասի փոխհատուցում։