«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի մոսկովյան դերբիի՝ «Սպարտակ» — «Լոկոմոտիվ» հանդիպման մասին (5:2):
«Այն, ինչ «Սպարտակը» ցույց տվեց «Լոկոմոտիվի» դեմ վերջին խաղում, շատ նման էր «Բարսելոնային»: Ես կոշտ քննադատությունից չեմ անցնում էնտուզիազմի, բայց փաստում եմ՝ «Սպարտակը» աներևակայելի լավն էր»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ին։
Ռուսաստանի առաջնությունում կայացած 16 տուրերից հետո «Լոկոմոտիվը» 3-րդն է, իսկ «Սպարտակը» 4-րդը։