«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերջին շրջանում թիմի ոչ այնքան հաջող արդյունքների ֆոնին ասել է, որ չի բացառում ակումբից հեռանալու տարբերակը։
«Մեզնից ընդամենը երկու ժամ պահանջվեց ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար: Ես կցանկանայի այստեղ աշխատել ևս երկու տարի, բայց գիտեմ, որ դա չի լինի, եթե արդյունքները վատը լինեն։ Եթե ակումբը լավ հանդես չգա, մեր երկրպագուներն ու ղեկավարությունը կհարցնեն, թե ինչ է կատարվում:
Միգուցե մեկ ամսից ես չմարզեմ «Մանչեսթեր Սիթին», եթե չկարողանանք բարելավվել արդյունքները»,- ասել է Գվարդիոլան։
Նշենք, որ «քաղաքայիններ» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 5 խաղերում կրել են նույնքան պարտություն։