Սան Մարինոյի հավաքականը որոշել է ծաղրել անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և իր սոցիալական ցանցերում դիմել է ակումբին՝ «քաղաքայինների» հինգ անընդմեջ պարտությունների ֆոնին։
«Ողջույն: Խնդրում ենք խաղալ մեր դեմ: Կարծում ենք՝ կհաղթենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլից» տարբերությունը 8 միավոր է։ Գվարդիոլայի թիմն առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի մերսիսայդցիների հետ։
Ավելի վաղ Սան Մարինոյի թիմն իր պատմության մեջ առաջին անգամ երեք գոլ էր խփել պաշտոնական խաղում։ Դա տեղի ունեցավ Լիխտենշտեյնի հետ խաղում (3:1):
Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։