Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվիրակ Վալերի Լյուտին բռնվել է կաշառք վերցնելիս, պնդում է TaToTake-ն։
Մասնագետն աշխատել է Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակիչի «Օլիմպիա» — «Կրեմին» (2:0) հանդիպմանը:
Խաղից առաջ Լյուտին նշել է «Օլիմպիա» մարզադաշտում անվտանգության չափանիշների ստանդարտին չհամապատասխանելու և խոտածածկի վատ որակի մասին: Այնուամենայնիվ, պատվիրակը, ի վերջո, թույլ է տվել, որ խաղը կայանա, նա չի ընդգրկել այս խնդիրները իր զեկույցում և ստացել է մոտավորապես 57 եվրո՝ որպես վճար այս ծառայության համար
Այնուհետև Լյուտին խոստովանել է, որ կաշառեք է վերցրել արձանագրությունը կեղծելու համար: Դեպքից հետո նա վեց ամսով հեռացվել է աշխատանքից։