Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Բավարիայի» դեմ։ Փարիզյան թիմի խաղացողներից մեկի համար այս խաղը կարող է յուրահատուկ դառնալ։
ՊՍԺ-ն այսօր հրապարակել է թիմի հայտացուցակը, որի կազմում ընդգրկվել է թիմի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն։
Կիմպեմբեն իր վերջին հանդիպումը պաշտոնական մակարդակով անցկացրել է 638 օր առաջ՝ «Մարսելի» դեմ Լիգա 1-ում: Այդ ժամանակվանից նա վերականգնվում է կրունկի լուրջ վնասվածքից: Վերականգնման ընթացքում նա վերադարձել է մարզումներին, սակայն վնասվածքը կրկնության պատճառով ստիպված է եղել երկրորդ անգամ վիրահատության ենթարկել։
Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիա» — ՊՍԺ հանդիպումը կկայնա վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 00։00-ին։