«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆաթին կարող է հեռանալ կատալոնական ակումբից և կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»: Նշվում է, որ Ֆատին կարող է ընդգրկվել պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի հավանակն տրանսֆերի գործարքում։
Հիշեցնենք, որ Ֆատիի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը կատալոնացիների կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: