«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և կիսապաշտպան Ռոյ Քինը կիսվել է այս պահին թիմի մակարդակի մասին իր կարծիքով։
«Այժմ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի միջին մակարդակի թիմ է։ Շատ թիմեր ավելի լավն են, քան ՄՅՈւ-ն։ Նրանք երկար ճանապարհ ունեն անցնելու:
Նոր գլխավոր մարզչին լուրջ աշխատանք է սպասվում։ Հուսով եմ, որ նրանք ամեն ինչ կկարգավորեն»,- իռլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։