«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այսօր տոնում է ծննդյան 36-ամյակը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Փյունիկի» կազմում Մկրտչյանն անցկացրել է 165 խաղ և դարձել 16 գոլի հեղինակ։ Նա Հայաատանի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և երեք անգամ օգնել է թիմին նվաճել Սուպերգավաթը:
Մկրտչյանը հանդես գալով «Փյունիկում»` 2010-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
ArmSport-ը շնորհավորում է Կառլեն Մկրտչյանին ծննդյան օրվա առթիվ` մաղթելով առողջություն ու հետագա հաջողություններ: