«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ իր առաջին հանդիպումն է անցկացնում նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ («Իպսվիչի» հետ)։
Պորտուգալացի մասնագետին ընդամենը երկու րոպե էր անհրաժեշտ ԱՊԼ-ում պատմություն կերտելու համար։
Ամորիմը դարձավ մրցաշարի պատմության մեջ միայն երկրորդ մարզիչը, ում թիմը գոլ խփեց դեբյուտային հանդիպման առաջին երկու րոպեների ընթացքում։ Հանդիպման երկրորդ րոպեին աչքի էր ընկել Ռեշֆորդը։
Նախկինում դա հաջողվել էր 2002 թվականի մարտին Դեյվիդ Մոյեսին: