«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ եթե քաղաքայինները պարտվեն Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, ապա այս մրցաշրջանում չեմպիոնության շանսեր չեն ունենա։ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
— «Մանչեսթեր Սիթին» բա՞ց կթողնի չեմպիոնական տիտղոսը, եթե «Լիվերպուլից» հետ մնա 11 միավորով:
— Այո: Եթե «Լիվերպուլը» հաղթի, ապա այո:
Անգլիայի առաջնության 12 խաղից տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 23 միավոր և այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով հինգ միավորով, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս ունեն։ «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» դիմակայությունը կկայանա դեկտեմբերի 1-ին։