Էրլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ:
Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով չվճարված տուգանք ունի (այսինքն՝ 53,55 ֆունտ կամ 64,36 եվրո) երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում, որը նրա համար սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
Տուգանքը չվճարելու դեպքում Հալանդը կարող է մեկ օրով կալանավորվել Շվեյցարիա կատարած իր հաջորդ այցի ժամանակ, որտեղ նրա հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը ապրում է 2023 թվականից։
Սակայն նման պատիժը քիչ հավանական է թվում, քանի որ ձերբակալվելուց առաջ Էրլինգը կարող է վճարել տուգանքն ու խուսափել պատժից: