«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:4) խոսել է «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման մասին։
«Սա հիանալի խաղ է իրավիճակը շրջելու և աղյուսակի ավելի բարձր հորիզոնականում գտնվող թիմից 3 միավոր խլելու համար: Բայց մենք չենք կարող դուրս գալ խաղադաշտ և ցույց տալ նույն խաղը, ինչ արեցինք «Տոտենհեմի» դեմ, քանի որ կջախջախվենք։
Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է մանրակրկիտ պատրաստվել կիրակի օրը կայանալիք այս կարևոր խաղին և համոզվել», — Ուոքերի խոսքերը մեջբերել է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):