Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս թրիլերային ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ (2:0):
Կատալոնական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Տանտերերից պատասխանեցին Ալֆոնսո Գոնսալեսը և Ուգո Ալվարեսը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն ստացավ 2-րդ դեղին քարտը թիմին թողնելով 10 հոգով։
Այս ոչ-ոքիից հետո «կապտանռնագույնները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 34-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 11-րդն է 18 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև