Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը հայտնվել է «Ինտերի» տրանսֆերային կարճ ցուցակում, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը փոխարինող է փնտրում Յան Սոմերին, ով դեկտեմբերին դառնում է 36 տարեկան։ Լունինը թեկնածուների ցուցակում է, բայց առաջնահերթ տարբերակը չէ։
«Ինտերի» գլխավոր թեկնածուն Ալեքս Ռեմիրոն է, ով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։ Նրա հետ պայմանագրի ստորագրմանը աջակցում է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ով գովում է դարպասապահի ոտքով գրագետ խաղի համար:
Հավանական տրանսֆերների ցանկում կան նաև այլ դարպասապահներ՝ Գրեգոր Կոբելը Դորտմունդի «Բորուսիայից» և Դիոգո Կոստան, ով հանդես է գալիս «Պորտուի» կազմում։