Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ «Ատալանտայի» կենտրոնական կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»:
✅ «Տոտենհեմը» որոշում է կայացրել լոնդոնյան թիմում «Լայպցիգից» վարձավճարով հանդես եկող հարձակվող Տիմո Վերների հարցում։ Գերմանացի ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալու մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ վարձակալության գործարքը ներառում է նաև ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ: Այնուամենայնիվ, ըստ GiveMeSport-ի, «Տոտենհեմը» դժվար թե օգտվի Վերների լիարժեք տրանսֆերն իրականացնելու հնարավորությունից:
✅ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ցանկանում է, որ ձմռանը Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ։ SkySport-ը հայտնում է՝ ակումբում կարծում են, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը ցանկալի է խաղային պրակտիկա ձեռք բերի այլ ակումբում։ 21-ամյա կենտրոնական հարձակվողն այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում: «Բորուսիան» մեծ հույսեր է կապում Ռանոսի հետ, և չի պատրաստվում վարձակալական պայմանագրում ներառել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակ։
✅ Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Մաքսիմիլիանո Արաուխոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության ոլորտում։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
✅ TeamTalk. «Չելսին» հետաքրքրված է «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնի ծառայություններով։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «ճայերը» հնարավոր է պահանջեն 100 մլն եվրո։
✅ CaughtOffside․ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն հնարավոր է կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբում։ «Աստոն Վիլան» դիտարկում է ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը։ Զիրկզեն դեմ չէ Ա Սերիա վերադառնալուն, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
✅ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։ Մադրիդցիները ամռանը կփորձեն տրանսֆեր ձևակերպել՝ նրան փոխարինող գտնելու համար, հայտնում է El Gol Digital-ը։ Ըստ աղբյուրի՝ ամենահավանական թեկնածուն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան է։
✅ AS. «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Այաքսի» պաշտպան Դեյվին Ռենչի ծառայություններով։
✅ Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը հայտնվել է «Ինտերի» տրանսֆերային կարճ ցուցակում, հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբը փոխարինող է փնտրում Յան Սոմերին։ Լունինը թեկնածուների ցուցակում է, բայց առաջնահերթ տարբերակը չէ։ «Ինտերի» գլխավոր թեկնածուն Ալեքս Ռեմիրոն է, ով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։ Հավանական տրանսֆերների ցանկում կան նաև այլ դարպասապահներ՝ Գրեգոր Կոբելը Դորտմունդի «Բորուսիայից» և Դիոգո Կոստան, ով հանդես է գալիս «Պորտուի» կազմում։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ