«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է վերադառնալ Իսպանիա, հաղորդում է Trivela-ն։
Աղբյուրի տվյալներով, «Ռեալը» ցանկանում է վերադարձնել 32-ամյա բրազիլացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է, որ Կազեմիրոն կարող է օգնություն ցույց տալ երիտասարդ կիսապաշտպաններին, ինչպես նաև լուծել պաշտպանության խնդիրները, քանի որ Մադրիդում մի քանի պաշտպաններ վնասվածք ունեն։
Կազեմիրոն հանդես էր գալիս «Ռեալում» 2013-ից 2022 թվականներին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 16 խաղի՝ խփելով 3 գոլ։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։