«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է լիսաբոնյան «Սպորտինգից» հեռանալու մասին:
«Ես արդեն բանակցություններ էի ունեցել ակումբների հետ, այնպես որ դա նորմալ էր, բայց այն ժամանակ ես զգացի, որ դա այն վայրն է, որտեղ ես ես եմ, և որ դա ճիշտ ակումբն է ինձ համար՝ ճիշտ ժամանակին: Դժվար էր հեռանալ «Սպորտինգից», բայց ես ստիպված էի դա անել»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռուբեն Ամորիմը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: Ամորիմի և մարզչական շտաբի համար անգլիական ակումբը «Սպորտինգին» վճարել է 11 միլիոն եվրո։