«Բարսելոնայի» նախկին ավագ, «Ալ-Սադդի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին և իր կինը 1 մլն եվրո են նվիրաբերել Բարսելոնայի հիվանդանոցին:
Բուժհաստատության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդունված գումարն ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նախկինում, Մեսսին և Գվարդիոլան ևս մեկական միլիոն եվրո էին նվիրաբերել հիվանդանոցներին:
Իսպանիայում այս պահին կա 120 հազար վարակակիր, զոհվոլ է 11198 մարդ: