«Ատալանտայի» կենտրոնական կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»:
Նշվում է, որ «Ատալանտան» պատրաստ կլինի բաժանվել իր առաջատարներից մեկից 60 միլիոն եվրոյի դիմաց։
25-ամյա Էդերսոնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ատալանտայի» 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: