Ֆրանսիական «Լիլլի» կիսապաշտպան Բուբակարի Սումարեն կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 21-ամյա ֆրանսիացին Զիդանի տրանսֆերային ցանկում իր ուրույն տեղն ունի:
Նաև հաղորդվում է, որ Զիդանի թիրախում ևս 2 խաղացող կա. «Ռենի» հարձակվող Էդուարդո Կամավինգան ու ևս մեկ խաղացող՝ ոչ Լիգա 1-ից, որի անունը չի նշվում: