Վերջին օրերին իսպանական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ «Ատլետիկոն» սկսել է ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի փոխարինողի փնտրտուքները: Հաղորդվում է, որ արգենտինացին ամռանը կարող է հեռանալ Մադրիդից։
Ըստ TUTTO-ի, ակումբը կարող է բաժանվել իր գլխավոր մարզչից հաջորդ ամառ: Դա պայմանավորված է նրանով, որ «ներքնակագործները» պատրաստվում են կիրառել կառավարման նոր համակարգ։
Նշվում է նաև, որ արգենտինացի մասնագետը սկսել է կորցնել ազդեցությունը ակումբում, հատկապես մարզական տնօրեն Անդրեա Բերտայի հեռանալու որոշումից հետո, որը փաստացի նրա աջ ձեռքն էր: Նոր մարզական տնօրեն Կառլոս Բուկերոյի գալուստը Բերտային, իսկ նրա հետ միասին՝ Սիմեոնեին զրկեց իրենց ունեցած լիազորությունների զգալի մասից։
Հիշեցնենք , որ Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է Ֆերնանդո Տորեսի թեկնածությունը՝ նոր գլխավոր մարզչի պաշտոնում։