Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությունը։
Առաջնության մեկնարկային օրը Հայաստանի Հանրապետության ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող, 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող Չուվանի Ալիի հետ: Հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` 11:0:
Լուսանկարները՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջի
Ժամանակից շուտ ավարտեց իր գոտեմարտը նաև 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, ով բրոնզե մեդալի համար պայքարեց Հորդանանը ներկայացնող Ամրո Աբեդի հետ՝ 9:1:
Գասպար Տերտերյանի գոտեմարտի տեսանյութը
Աշոտ Խաչատրյանի գոտեմարտի տեսանյութը