Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 3-րդ խմբի 6-րդ մրցափուլում Գերմանիայի հավաքականը Պուշկաշի անվան մարզադաշտում հյուրընկալվեց Հունգարիայի ընտրանուն։
Խաղի հաշիվը 76-րդ րոպեին Նիկո Շլոտերբեկի փոխանցումից հետո բացեց Ֆելիքս Նմեչան։ Դա Նմաչայի նորամուտի գոլն էր Գերմանիայի կազմում։
Ավելացված 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ռոբին Կոխը խախտեց կանոնները մրցակցի նկատմամբ, ինչի պատճառով նշանակվեց 11 մետրանոց գերմանացիների դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Դոմինիկ Սոբոսլայը։
Խմբի մյուս խաղում Նիդերլանդների ընտրանին ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ «Բիլինո Պոլեում» կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Բրայան Բրոբին։ Պատասխան գնդակը 67-րդ րոպեին խփեց Էրմեդին Դեմիրովիչը։
A լիգայի 3-րդ խմբի աղյուսակը