Մարոկկոյի հավաքականը ֆրիկայի Ազգերի Գավաթի որակավորման փուլում 7-0 հաշվով հաղթել է Լեսոտոյի թիմին։
Մարոկկոյի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը 5-րդ, 15-րդ և 42-րդ րոպեներին գոլի հեղինակ է դարձել Լեսոտոյի դեմ Աֆրիկայի Ազգերի Գավաթի որակավորման փուլում։
Բրահիմը 8-րդ հանդիպումն է անցկացրել աֆրիկյան հավաքականի կազմում։ Նա ունի 7 գոլ և 2 գոլային փոխանցում։
Նիգերիայի հավաքականը սենսացիոն պարտություն է կրել Ռուանդայից սեփական հարկի տակ՝ 1-2 հաշվով։