Ըստ Mundo Deportivo-ի, «Ատլետկոն» հետևում է «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Քենեթ Թեյլորի և ՊՍՎ-ի 21-ամյա հարձակվող Ռիկարդո Պեպիի ելույթներին: Այնուամենայնիվ, «Ատլետիկոն» դեռ պետք է մրցակցի թոփ-ակումբների հետ, որոնք նույնպես հետևում են այս ֆուտբոլիստներին:
22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո, մինչդեռ Պեպիինը՝ 25 միլիոն եվրոյով։
Բայց հարձակվողն արդեն 6 գոլ է խփել առաջնության 11 հանդիպումներում, ուստի Էյնդհովենյան ակումբը կարող է վերանայել իր ֆինանսական պահանջները։
«Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքս Բաենան դարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարության առաջնահերթ նպատակը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Խավի Գոմարան` իսպանական Mundo Deportivo հրատարակությանը հղում կատարելով։
«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ևս կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Գաբրիելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, իսկ «Արսենալի» հետ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է վերադանռալ Եվրոպա, հայտնում է TodoFichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացու հետ ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ատլետիկոն»։