Լոնդոնում տեղադրվել է Հարի Քեյնի արձանը, որտեղ 31-ամյա հարձակվողը կատարել է իր առաջին ֆուտբոլային քայլերը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել անձամբ «Բավարիայի» ֆուտբոլիստը։
«Ինձ համար իսկապես հպարտության պահ է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կյանքը: Հուսով եմ, որ այս արձանը կօգնի հաջորդ սերնդին ոգեշնչել, քրտնաջան աշխատել և հավատալ իրենց»,- ասել է Քեյնը: