Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կողմ է արտահայտվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ձմեռային դադարին:
«Անցյալ տարի ես ունեցա երկար ձմեռային արձակուրդի իմ առաջին փորձը: Սա իսկապես օգնեց ինձ վերականգնվել դժվարին ժամանակահատվածում: Ցավալի է, որ Պրեմիեր լիգայում նման դադար չկա: Չափազանց կարևոր է վերականգնվել, հանգստանալ մոտ մեկ շաբաթ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անգլիացի հարձակվողը ներկայացնում էր «Տոտենհեմը», «Լեսթերը» և «Նորվիչը»: Անցած մրցաշրջանում «Բավարիան» ոչ մի տիտղոս չի նվաճել։