«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և մարզիչ Ռուդ վան Նիստելրոյն ընկճված է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո, հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով Ռուդի մտերիմ ընկերոջը և Հոլանդիայի հավաքականի նախկին թիմակից Անդրե Օյերին, ով եղել է ՊՍՎ-ում վան Նիստելրոյի մարզչական շտաբում:
48-ամյա մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն էր Էրիկ տեն Հագին պաշտոնանկ անելուց հետո։ Նրա օրոք «կարմիր սատանաները» անցկացրել են 4 հանդիպում, որոնցում տարել են 3 հաղթանակ և գրանցել են 1 ոչ-ոքի։ Վան Նիստելրոյը, ըստ լուրերի, կարող էր համալրել «Յունայթեդի» ղեկավար Ռուբեն Ամորիմի շտաբը, սակայն ի վերջո ակումբը հայտարարեց հոլանդացու հեռանալու մասին։
«Ռուդը ցանկանում էր մնալ որպես օգնական: Նա կասեր, եթե չցանկանար աշխատել Ամորիմի հետ: Նա այլ թիմեր գլխավորելու առաջարկներ ուներ, բայց հատուկ մերժեց դրանք, քանի որ ցանկանում էր աշխատել իր սիրելի ակումբում:
Պետք չէ մոռանալ, որ Ռուդը շատ լավ հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ոչ-ոքի «Չելսիի» հետ և երեք հաղթանակ մյուս հանդիպումներում: Կարելի է ասել, որ երկրպագուները նրան շատ են սիրում։ Նա շատ լավ հանդես եկավ դժվարին պայմաններում։ Որպես մարզիչ նա մնացել է անպարտելի: Եթե Ամորիմը առաջին հանդիպումներում չհասնի ցանկալի արդյունքների, երկրպագուները կսկսեն հետ կանչել Ամորիմին»,- ասել է Օյերը: