Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակ անց առաջին անգամ չունի ոչ մի ներկայացուցիչ Իսպանիայի հավաքականում։ Ֆլորենտինո Պերեսն այս իրավիճակն անընդունելի է համարում և մտադիր է առաջիկա տարիներին թիմն ուժեղացնել իսպանացի ֆուտբոլիստներով։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջիկա տարիներին կենտրոնանալ իսպանացի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու վրա, որպեսզի վերականգնի թիմի հեղինակությունը իսպանական ֆուտբոլում:
Այս պահին ակումբի առաջնահերթ նպատակների ցանկում ընդգրկված են Իսպանիայի հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Պեդրո Պորոն, Այմերիկ Լապորտը և Ռոդրի Էրնանդեսը։ Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, երաշխավորված չէ, որ նրանք բոլորը կհայտնվեն Մադրիդի «Ռեալում»։
Կեպա Արիսաբալագայի, Նաչո Ֆերնանդեսի, Խոսելուի և Ռաֆա Մարինի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» կազմում մնացել է ընդամենը չորս իսպանացիներ՝ Կարվախալը, Լուկաս Վասկեսը, Ֆրան Գարսիան և Խեսուս Վալյեխոն: Ակումբի ղեկավարության համար այս իրավիճակն անընդունելի է։