Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն տուժել է հարձակման հետևանքով՝ Մեքսիկայի և Հոնդուրասի հավաքականների միջև խաղից հետո, որտեղ իր գլխավորած թիմը զիջել է մրցակցին 0։2 հաշվով։
Մարզիչը գլխի վնասվածք է ստացել, երբ նրա վրա է նետվել շիշ՝ տրիբունայից։ Հարվածից հետո արյունահոսություն է սկսվել։
Հայտնի է դարձել, որ միջադեպի մեղավորն է եղել Խեսուս Կոստլի Էրնանդեսը՝ Հոնդուրասի երկրպագուների խմբերից մեկի առաջնորդը։ Դեպքից հետո շատերն են հույս հայտնել, որ ՖԻՖԱ-ն միջոցներ կձեռնարկի և նրան ցմահ կարգելվի մասնակցել սպորտային միջոցառումներին։
Հանդիպումը կայացել է Հոնդուրասում՝ ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի Լիգայի շրջանակում։ Հոնդուրասի հավաքականը վստահ հաղթանակ է տարել 2։0 հաշվով՝ շնորհիվ «Սելտիկի» խաղացող Լուիս Պալմայի դուբլի։