Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Չերկին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Lequipe-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
✅ Bild․ «Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան և հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը կարող են հեռանալ ակումբից։ Թիմից կարող է հեռանալ նաև փորձառու հարձակվող Յուսուֆ Պոուլսենը։
✅ «Բարսելոնան» և «Ռեալը» հետաքրքրված են «Նոթինգհեմի» պաշտպան Մուրիլյոյի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է իսպանական Sport-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո (Transfermarkt):
✅ Իտալական «Յուվենտուսը» և թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցրել են համագործակցությունը: «Ծեր սինյորան» հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի խզման մասին:
✅ Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին հայտնում են El Chringuito-ն։ «Բարսան» ծրագրում է առաջիկա ամառա կրկին փորձել ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։
✅ TeamTalk. «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ծառայություններով։
✅ Իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կշարունակի հանդես գալ «Լիվերպուլում» և հունվարի չի լքի ակումբը: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
✅ Հարձակվող Հարի Քեյնը շարունակում է կանոնավոր գոլեր խփել «Բավարիայի» կազմում։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, Քեյնին իրենց կազմում ցանկանում են տեսնել երկու գրանդ ակումբներ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ պատրաստ են մեծ գումար վճարել Քեյնի համար, այն է՝ 130 միլիոն եվրո։
✅ MailSport. «Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսը հայտնվել է «Լիվերպուլի» դիտակետում։ Նրա պամանագրում նշված է 100 մլն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետ։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ