Կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Էստադի Յոհան Կրոյֆ» մարզադաշտում 7։0 հաշվով ջախջախեց ավստրիական «Սանկտ Պյոլտենին»։
Լիակատար գերազանցությունը նկատվում էր հանդիպման առաջին իսկ րոպեներից։ Գոլով աչքի ընկան Պայորը, Կիկան, Այտանան, Ուոլշը, Գրեհեմ Հանսենը, ինչպես նաև դուբլ ձևակերպեց Պինան։
Վերջինս խաղում ակրոբատիկ հնարքով գոլ է խփել՝ կրկնելով «կապտանռնագույնների» լեգենդար հարձակվող Յոհան Կրոյֆի՝ 1973 թվականի դեկտեմբերի 22-ին «Ատլետիկոյի» դարպասին խփած գոլը։
Նշենք, որ «Բարսելոնայի» կանանց թիմն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Լիգա F-ի շրջանակում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Գեղեցիկ գոլի տեսանյութը
Հանդիպման ամբողջական տեսությունը
Բարսա. Կատա Կոլլ, Ջանա, Էնգեն, Տորրեխոն, Օնա Բատյե (Բրուգտս, 68-րդ րոպե), Այտանա (Ալեքսիա, 58-րդ րոպե), Ուոլշ (Պատրի Գուիխառո, 68-րդ րոպե), Կիկա Նազարեթ, Վիկի Լոպես, Պայոր (Գրեհեմ Հանսեն, 58-րդ րոպե) և Պինա (Ալբա Կանո, 78-րդ րոպե)
«Սանկտ Պյոլտեն». Շլյուտեր, Դ’Անջելո, Վրաչևիչ, Յոհաննինգ, Շումախեր, Միկոլայովա (Կրզնարիչ, 46-րդ րոպե), Հիլլեբրանդ, Դուբցովա, Պեկել, Մադլ (Գլիբո, 73-րդ րոպե) և Բրունթհալեր
Գոլեր. Պայոր, 1-0 (32-րդ րոպե); Կիկա Նազարեթ, 2-0 (39-րդ րոպե); Այտանա, 3-0 (40-րդ րոպե); Ուոլշ, 4-0 (42-րդ րոպե); Պինա, 5-0 (45-րդ րոպե); Պինա, 6-0 (52-րդ րոպե); Գրեհեմ Հանսեն, 7-0 (88-րդ րոպե)
«Բարսելոնայի» կանանց թիմը՝ ՉԼ-ի մրցաշարային աղյուսակում