Ֆրանսիական ֆուտբոլի ֆինանսական կարգավորող մարմինը (DNCG) վճիռ է կայացրել «Լիոնի» վերաբերյալ:
Հաղորդվում է, որ եթե ակումբը մինչև մայիս չվճարի իր պարտքերը, ապա կտեղափոխվի Ֆրանսիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոն: Ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» նաև արգելվել է նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը:
11 տուրերից հետո թիմը՝ վաստակելով 18 միավոր, զբաղեցնում է 5-րդ տեղը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում:
«Լիոնը» հանդես է գալիս երկրի բարձրագույն դիվիզիոնում 1989 թվականից ի վեր: Ակումբը յոթ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև հինգ անգամ նվաճել Ֆրանսիայի Գավաթը և ութ անգամ՝ Սուպերգավաթը: