Ամեն ինչ տանում է նրան, որ Խաբի Ալոնսոն կփոխարինի Կառլո Անչելոտիին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում այս ամռանը, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Կարող ենք նշել, որ «Ռեալը» վստահաբար այլ ֆուտբոլ կխաղա Անչելոտիից հետո, քանի որ իտալացի մասնագետի ոճը կրկնելն անհնար է։ Ալոնսոն «Բայերում» արդեն ցույց է տվել, որ ունի խաղի վերաբերյալ բոլորովին այլ պատկերացումներ։ Հավանական է, որ դրա համար անհրաժեշտ կլինեն նոր ֆուտբոլիստներ։
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ալֆոնսո Դևիսը և Յոնաթան Տան համարվում են «Ռեալի» առաջնահերթ նպատակներ։ Եկեք դիտարկենք, թե ինչպիսին կարող է լինել «Ռեալի» հնարավոր կազմը հաջորդ մրցաշրջանում։
Տան Ալոնսոյի «Բայերի» առանցքային խաղացողներից մեկն է։ Նրա ավարտվող պայմանագիրը մեծացնում է նրա՝ Մադրիդ տեղափոխվելու հավանականությունը իսպանացի մարզչի հետ միասին։ Եթե Խաբին «Ռեալը» վերակառուցի՝ երեք կենտրոնական պաշտպաններով, ապա Միլիտաո-Ռյուդիգեր-Տա պաշտպանական գիծը կդառնա էլ ավելի հուսալի։
Տրենտին և Դևիսին «Ռեալի» երկրպագուները վաղուց են սպասում։ Սակայն հնարավոր է՝ Ալոնսոն նրանց նոր մակարդակի բերի։
«Ռեալի» կիսապաշտպանությունը երբեք խնդիր չի եղել․ Ջուդ Բելինգհեմը և Ֆեդերիկո Վալվերդեն հիանալի լրացնում են միմյանց, իսկ թիմին կարող է միանալ նաև Ֆլորիան Վիրտցը՝ «Բայերի» վառ երիտասարդ տաղանդներից մեկը։