Մյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նույնիսկ թիմի առաջատարներին, և նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։
Ինչպես հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը, թիմի վինգերներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։
Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր է՝ ամռանը նոր վինգեր հայտնվի։ Պլետենբերգը նշում է «Բերնլիի» ֆուտբոլիստ Լուկա Կոլեոշոյի անունը, ում հետ նախկինում աշխատել է թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Բավարիան» Սանեին պահանջ ներկայացրեց նվազեցնել իր ֆինանսական պահանջները, որպեսզի նա մնա թիմում։ 28-ամյա վինգերը ցանկանում է մնալ Մյունխենում, բայց դեռևս պարզ չէ՝ արդյոք նա կհամաձայնի այդ քայլին։