ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին պարտությանն ու երկրպագուների քննադատություններին:
«Երեկ Հանրապետական մարզադաշտը կիսով էր լցված։
Նրանք, ովքեր մարզադաշտում էին, շատ տխուր գնացին։ Նրանք, ում համար «ցուրտ էր», «ժամը ուշ էր», քննադատում էին տնից։ Չնայած երկուսն էլ նույն խաղն են դիտել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը 15-20 անգամ առավելություն ուներ բոլոր չափորոշիչներով։
Շատ տիպիկ օրինակ է հավաքականի նկատմամբ «սիրո», կամ ընդհանրապես մարդկային կյանքում սիրո մասին աղավաղումները հասկանալու համար։ Կողքիդ են, երբ հաղթում ես։ Ճգնաժամի պահին ատելությունն ու քննադատությունը ուղիղ համեմատական են նախկինում ցուցաբերած սիրուն ու հերոսացմանը»,- գրել է Աղբալյանը: