Ըստ Relevo-ի, Մադրիդի «Ռեալը» հասկացրել է հետաքրքրված ակումբներին, որ պատրաստ է քննարկել իր մի քանի ֆուտբոլիստների համար տրանսֆերային առաջարկները:
Նշվում է, որ շատ լավ առաջարկի դեպքում «Ռեալը» պատրաստ է նույնիսկ վաճառել Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ակումբը կարող է վաճառել նաև Անդրեյ Լունինի, Աուրելիեն Չուամենիի, Ֆեդերիկո Վալվերդեի, Ռոդրիգոյի կամ Էդուարդո Կամավինգայի տրանսֆերները:
Միաժամանակ նշվում է, որ թիմում կա միայն մեկ ֆուտբոլիստ, ում հեռանալը բացարձակապես բացառված է։ Խոսքը Կիլիան Մբապեի մասին է, ում Ֆլորենտինո Պերեսը համարում է թիմի նոր նախագծի կենտրոնական դեմքը։