«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա:
23-ամյա ֆուտբոլիստն ընդամենը մեկ գոլ և երկու գոլային փոխանցում ունի թիմի կազմում անցկացրած 17 խաղում:
Ինչպես հայտնում է TuttoSport-ը, «Յուվենտուսը» կարող է հունվարին փորձել ձեռք բերել Զիրկզեին: Բյանկոներիների մարզիչ Տիագո Մոտան, ով հոլանդացուն ճանաչում է «Բոլոնիայում» համատեղ աշխատանքից, դեմ չէ իր նախկին սանին թուրինյան թիմում տեսնելուն։
«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսին 42,5 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերեց Զիրկզեի տրանսֆերը «Բոլոնիայից»: