Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ՈւԵՖԱ-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատմել է Հայաստանի և ազգային հավաքականի նկատմամբ իր ունեցած զգացողությունների մասին։
«Ես գիտեմ, որ իմ ազգանունը հայկական ծագում ունի։ Հայրիկիս հետ եմ ծանոթացել այս երկրի պատմությանը ու ես իսկապես սկսել եմ սիրել Հայաստանը։ Սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել նրանց անցյալով ու բացահայտել երկիրը։ Երեք տարի անց արդեն հաստատապես կարող եմ ասել, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,- նշել է Սելարայանը։
Հիշեցնենք, որ Սելարայանը իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նշել է 2021 թվականին: