«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տպավորված է ակումբի ակադեմիայի երիտասարդ խաղացող Տոնի Ֆերնանդեսով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուր համաձայն՝ Ֆլիկը 16-ամյա Ֆերնանդեսի մեջ տեսնում է խաղացողի, որը կարող է փոխարինել վնասվածք ստացած Լամին Յամալին։
Տոնի Ֆերնանդեսը ներկայումս վնասվածք ունի։ Մոտ երեք շաբաթից երիտասարդ խաղացողը կապաքինվի, և Ֆլիկը կկարողանա նրան հրավիրել հիմնական թիմ։
Նշենք, որ Ֆերնանդեսը դեռ իր նորամուտը չի նշել «Բարսելոնայի» գլխավոր թիմում։