Թբիլիսիի «Դինամոյի» 16-ամյա վրացի ձախ պաշտպան Սաբա Խարեբաշվիլին հայտնվել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Diario AS-ը։
Սաբան միացել է «Դինամոյի» հիմնական թիմին 15 տարեկանում՝ իր վստահ խաղով սահմանելոն մի քանի ռեկորդներ։ Ընթացիկմրցաշրջանում Սաբա Խարեբաշվիլին «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 16-ամյա պատանու տրանսֆերային արժեքը գնահատում է300 հազար։
Աղբյուրը հայտնում է, որ վրացական ակումբը զգալի քայլ է կատարել Իսպանիայի հետ կապերն ամրապնդելու համար՝ համագործակցություն հաստատելով իսպանական կազմակերպության հետ և գրասենյակ բացելով Բարսելոնայում։ Այս ռազմավարական քայլը ոչ միայն կարող է երիտասարդ խաղացողների համար հնարավորություններ ստեղծել Եվրոպայում հայտնվելու համար, այլ նաև ազդարարում է «Դինամոյի» մտադրությունը զարգացնել և արտահանել իր տեղական տաղանդը բարձրագույն լիգաներ: