Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետարքրված է Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Վալվերդեն ունակ է գործել ինչպես դաշտի կենտրոնական գոտում, այնպես էլ ավելի հարձակողական դիրքերում։ Այս բազմակողմանիությունն այն է, ինչը գրավել է իսպանացի մասնագետին։
Այնուամենայնիվ, Ֆեդերիկո Վալվերդեի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» շատ բարդ կլինի իրականացնել անգլիական ակումբի համար: Մադրիդի «Ռեալը» կարող է մերժել ուրուգվայցու վերաբերյալ ցանկացած առաջարկ՝ հաշվի առնելով նրա նշանակությունը Կարլո Անչելոտիի համակարգում: Transfermarkt-ը «սերուցքայինների» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։