Վերջին շրջանում ֆուտբոլիստները բավականին հաճախ դառնում են լրատվամիջոցների «հերոսներ»՝ բռնաբարության մեղադրանքներով։ Կարծես թե, հանդարտվել էր «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ սեռական հանցագործությունների կասկածանքով սագան , երբ մեկ այլ ֆուտբոլիստ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Պրեմիեր լիգայի անանուն խաղացողը հարցաքննվել է Լոնդոնի ոստիկանությունում՝ բռնաբարության բազմաթիվ դեպքերի հետաքննության շրջանակներում: Ֆուտբոլիստի անունը հաղտնի է պահվում, բայց հայտնի է, որ նա մոտ 30 տարեկան է։
Հետաքննությունը ուսումնասիրում է բռնաբարության դեպքերը 2021-ից 2023 թվականներին։ Հատկանշական է, որ 2022 թվականի հուլիսին նա առաջին անգամ ձերբակալվել է։ Դրանից հետո նա ևս երկու անգամ հարցաքննվել է ոստիկանությունում, երբ գտնվում էր հսկողության տակ։
Այնուհետև նա երկրորդ անգամ ձերբակալվեց 2023 թվականի փետրվարին՝ 2022 թվականի փետրվարին բռնաբարության կասկածանքների պատճառով: Անցած շաբաթ այս գործով ֆուտբոլիստը հարցաքննվել է երրորդ անգամ։