Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ խաղարկության առաջատար «Ուրարտուն» հայտարարել է, որ թիմը հրաժեշտ է տվել գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանին։
«Երկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը։ Գոհար Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։ Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ «Ոսկե Դուբլի» հեղինակ։
Նշենք, որ Գոհար Վարդանյանը ակումբին միացել էր 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Նա աշխատում էր ի շահ ակումբին և դառնում բարձր մակարդակի մասնագետ։
«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհակալ է Գոհար Վարդանյանին աշխատանքի և ժամանակի համար, որը նա տվել է ակումբին և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ»,- գրված է հայտարարության մեջ։