«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման ժամանակ աջ կոճի վնասվածք է ստացել։ Այս մասին կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է սոցիալական ցանցերում։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և ութ գոլային փոխանցում։
Պրիմերայի հաջորդ խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Սելտայի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին և կանցկացվի Վիգոյի «Աբանկա Բալայդոս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին։