Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ Մյունխենի «Բավարիան» դիտարկում է իր երիտասարդ վինգեր Մատիս Տելին վարձակալությամբ այլ ակումբի տրամադրելու տարբերակը։ CaughtOffside-ի համաձայն՝ 19-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են անգլիական չորս ակումբներ։ Այդ ակումբներն են՝ «Քրիսթալ Փելասը», «Ֆուլհեմը», «Լեսթերը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»:
✅ «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի ելույթներին հետևում են Իտալիայում և Անգլիայում: Կանադացին հաջորդ ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել նոր թիմ. նա չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։ Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Դեյվիդի ծառայություններով դեռ հետաքրքրված է «Յուվենտուսը», սակայն թուրինյան թիմը պետք է մրցակցի անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ տրանսֆերային մրցավազքում։
✅ Sun. «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի ծառայություններով։
✅ Fichajes. «Արսենալը» հետաքրքրված է «Մադրիդի Ռեալի» նակին կիսապաշտպան Նիկո Պասի ծառայություններով, ով տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Կոմոյի» կազմում։
✅ Fichajes. «Լիվերպուլը» պատրաստ է 70 մլն եվրո վճարել «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերի դիմաց։
✅ Mirror. «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոյի ծառայություններով։
✅ Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Ուսման Դիոմանդեն եվրոպական մի շարք գրանդների տրանսֆերային նպատակն է։ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» արդեն աշխատում են խոստումնալից 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Record-ին։ Կոտդիվուարացու տրանսֆերի համար պայքարում անգլիական թոփ-ակումբները ստիպված կլինեն մրցակցել «Բավարիայի» հետ։
✅ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանգամից հինգ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, հայտնում է Mirror թերթը։ Ակումբի հիմնական տրանսֆերային նպատակներն են «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը և կիսապաշտպան Ջովանի Կենդան, «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը և կիսապաշտպան Լերոյ Սանեն, «Էվերտոնի» պաշտպան Ջերադ Բրանտուեյթը։
✅ «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ Բայունգ Դարբոեն հնարավոր է կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում։ Այդ մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ամերիկացի ֆուտբոլիստը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ