Հեղինակավոր Goal պորտալը կազմել է 21-րդ դարի գերմանական Բունդեսլիգայի 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղում Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է:
Երկրորդ տեղը զբաղեցրել է մյունխենյան ակումբի ներկայիս կիսապաշտպան Թոմաս Մյուլերը : Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։
21-րդ դարի Բունդեսլիգայի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal-ի.
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»).
- Թոմաս Մյուլեր («Բավարիա»).
- Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»).
- Մանուել Նոյեր («Բավարիա», «Շալկե»).
- Ֆիլիպ Լամ («Բավարիա»).
- Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»).
- Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», «Բորուսիա Մյոնխենգլադբախ»).
- Արյեն Ռոբեն («Բավարիա»).
- Միխայել Բալակ («Բայեր Լևերկուզեն», «Բավարիա»).
- Դավիդ Ալաբա («Բավարիա», «Հոֆենհայմ»).