Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ակումբում եղած կադրային խնդիրների ֆոնին ստիպված կլինի խաղալ իր համար ոչ հարազատ դիրքում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին լրջորեն մտածում է աջ պաշտպանի դիրքում Վալվերդեին օգտագործելու մասին։ Նախկինում ուրուգվայցի կիսապաշտպանը հարձակման աջ եզրում խաղալու փորձ է ունեցել։
Նշվում է, որ իտալացի մասնագետը նման որոշման է եկել Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղից հետո (4:0), որում «սերուցքայինների» միանգամից երեք խաղացողներ դուրս մնացին շարքից։