«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ամենայն հավանականությամբ չի լինի կատալոնական ակումբի մեկնարկային կազմում Լա լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգստի հնարավորություն տալ երիտասարդ աստղին։
Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 00։00-ին։